«Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչության գործողություններից հետո եվրոպական այլ քաղաքներում հերթական անգամ խստացվել էին անվտանգության միջոցառումները։
«Առավոտ»-ի տեղեկացմամբ՝ Միլանի կենտրոնական հրապարակում՝ Դուոմո տաճարի առջև, որն ամենամեծն է Իտալիայում և մեծությամբ երրորդն աշխարհում, տեղադրված էին արգելապատնեշներ՝ փոխադրամիջոցների շարժը սահմանափակելու համար։
Հիշեցնենք, որ Բարսելոնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել