Ներկայացնում ենք դեմքի դիմակ, որը կօգնի 10 տարով ավելի երիտասարդ երևալ:

Բաղադրիչները՝

  • 1,2 թ. գ. կոկոսի յուղ
  • 1 ձվի սպիտակուց
  • ½ թ. գ. կիտրոնի հյութ

Պատրաստումը՝
Ձվի դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, սպիտակուցը հարեք մինչև փրփուր առաջանա: Ավելացրեք կիտրոնի հյութը և կոկոսի յուղը և լավ խառնեք:

Դեմքը լավ լվացեք տաք ջրով և օճառով, սրբեք սրբիչով և քսեք դիմակը: Մատներով զգուշությամբ մերսեք դեմքը շրջանաձև շարժումներով:

Դիմակը դեմքին թողեք 15 րոպե, հետո լվացեք ջրով կամ երիցուկի թեյով: Արդյունքն անմիջապես կերևա, քանի որ դիմակը կվերացնի բծերը, պզուկները և կնճիռները:

Լավագույն արդյունքի համար պրոցեդուրան հաճախ կրկնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել