Էս Բաղդասարյան Արթուրիկը, երևում ա, լուրջ խնդիրներ ունի երևակայության հետ, որոնք մասնավորապես արտահայտվում են դրա՝ երևակայության, իսպառ բացակայությունով։ Լավ, ինչքա՞ն կարծրացած ու կացինային ֆանտազիա պետք ա ունենաս, որ ամեն ընտրությունների նախաշեմին ամեն անգամ 1-ին մեկ նույն բաները խոսես ու անընդհատ նույն անունները հնչեցնես։
Նկատե՞լ եք՝ հենց ընտրություններ են լինում, ԱԽՔ մեկ էլ վդռուգ հիշում ա, որ Հայաստանում մենաշնորհային դաշտ կա ու Լֆիկ Սամո, ու գնում է ժամկետանց ջեմի հոտով ու փչացած հեռախոսի տոնայնությամբ քննադատությունը մոնոպոլիաների ու Լֆիկի։
Հիմա էլ Արթուրիկը փայտի մյուս պոչից ա բռնել ու իր պոպուլիզմը փորձում է կառուցել «Կարֆուրի» թեմայի շուրջ։ Նա հայտարարել է, որ «Կարֆուրի» մուտքը Հայաստան կլինի տնտեսական ազատականացման կարևորագույն գործոն ու ոչ թե գործողություն առանձին անձանց դեմ, դե իսկ Լֆիկի հետ իր հարաբերություններն էլ նկարագրել է որպես կառուցողական լավ, բայց ոչ ընկերական... Հեսա մի երկու օր էլ անցնի, ինքը մեկ էլ կհիշի, որ Լֆիկն ազգի չարիք է, որի դեմ ինքն ու ՕԵԿ-ն անողոք պայքարել են, պայքարում են ու էլի կպայքարեն, իսկ «Կարֆուրի» մուտքն էլ Հայաստան կդառնա հայ ազգի հարատևման գլխավոր գրավականը, որի համար ինքը՝ ԱԽՔ-ը, անգամ պատրաստ է զոհել կյանքը (իրա չէ, ասենք Բիշարյանի)...
Ախպեր, հասկացանք՝ գտել եք ձեր տեղը էս կյանքում, ու էդ տեղը պլինտուսի մակարդակից ցածր ա, բայց ի՞նչ կարիք կա ամեն անգամ հիշեցնել դրա մասին, խելոք տիտիկ արեք տեղներդ էլի, հաճախորդներին հավատալու դարը վերջացել ա։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/267268293410100?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել