Երեկ մեր ոխերիմ բարեկամ երկրի ներկայացուցիչ թիմը «Ղարաբաղ» անվանմամբ,որը ծագումով Աղդամի թիմ է,սակայն հանգամանքերի բերումով հանդես է գալիս Բաքվում,նվաճեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Սա Ադրբեջանի համար աննախադեպ նվաճում է,եթե հաշվի առնենք,որ օրինակ մեր թիմերը,մասնավորապես չեմպիոն Ալաշկերտը այս պահին ի վիճակի է հաղթահարել խմբային փուլի միայն առաջին փուլը (ընդհանուր չորս փուլ է): Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունները իհարկե կարելի է հասկանալ թե հիմա ինչ է կատարվում հարևան երկրում ու թե ինչ են զգում հայ ֆուտբոլասերները երբ տեսնում են ադրբեջանական թիմը չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում ու այն էլ այնպիսի անվանմամբ,ինչպիսին ղարաբաղն է։ Սակայն սա ինչքան էլ ցավալի,այնուամեայնիվ արդենկայացած փաստ է ու փաստ է նաև,որ այս ամենը պատահական չէ։ «Ղարաբաղ» թիմը գտնվում է նախագահ Իլհամ Ալիևի անմիջական ղելավարության ու ուշադրության ներքո,պատահակա չէ,որ երկրի նախագահը այս նշանակալից ձեռքբերման համար թիմի ֆուտբոլիստներին պարգևատրել է 1.7 միլիոն գումարով,որպես պարգևավճար,ինչը իհարկե հետագայում խթան կհանդիսանան ֆուտբոլիստների համար ավելի լավ ելույթ ունենալու համար։ Արդեն հայտնի է չեմպիոնների լիգայի վիճականհանության արդյունքը,ու հայտնի է նաև,որ Ադրբեջան են ժամանելու այնպիսի հռչակավոր թիմերը,ինչպես օրինակ Ռոման ու չելսին։ Սա իսկակա ֆուտբոլային տոն կլինի ադրբեջանական թիմի համար։ Այս թիմի հիմնական կազմում ադրբեջանցիներիը շատ չեն,սակայն մարզիչը ադրբեջանցի է,լեգիոներներ միջին կարգի ֆուտբոլիստներն են,սակայն դա էլ բավարար եղավ,որ «Ղարաբաղը» հայտնվի չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում։ Նախորդ տարի թիմը նույպես մոտ էր դրան,սակայն երրրոդ որակավորման փուլում դուրս մնաց պայքարից ու շարունակեց այն արդեն եվրոպա լիգայի խմբային փուլում։
Դե իսկ ինչ մնում է մեզ,ապա սա պետք է ոչ թե թևաթափ լինելու նշան լինի,այլ հակառակը՝ խթան,որպեսզի ակումբային ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը երկրում շատանա։ Հարուստ մարդիկ Հայաստանում կան,ու պետք չէ կարծել,թե Իլհամ ալիևը,կամ ադրբեջանկանա հայտնի այլ հարուստ մարդիկ,առավոտից իրիկուն տառապում են ֆուտբոլամանիայով ու մտածում թե ինչպես երկում մարզձևի զարգացմանը նպաստեն։ Սա նաև քաղաքական ա ենթատեքստ ունի ու Եվրոպայում սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին մարդիկ գոնե կհտաքրքրվեն Ղարաբաղով ու դա այնքան էլ նպաստավոր բան չէ Հայաստանի համար։ Որովհետև պարզ է որ հետաքրքրվելիս ավլեի շատ ադրբեջանական կողմից են հարձուփորձ անելու իսկ նրանց պատասխանը պարզից է պարզ է ինչ է լինելու։ Մենք առայժմ թիմային առումով հաջողություններ չենք գրանցում ու հպարտանալու մեծ բան չունենք։ Ազգային թիմը երկու անգամ մոտ էր Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելուն,սակայն ցավոք չհաջողվեց։ Ռուսաստանում,2018 թվականի կայանալիք աշխարհի առաջնությանը դժվար մասնակցենք,քանի որ շանսերը քիչ են։ Ադրբեջանի հավաքականը իհարկե վարպետությամբ ու խաղացողների մակարդակով զիջում է Հայաստանին,սակայն նրանք մանակապատանեկան ֆուտբոլի վրա ահռելի ներդրումներ են կատարում ու չմոռանանք,որ ունեն նաև այլ թիմ,որը եվորպական մրցելույթների եզրափակիչ փուլերի փորձ ունի,խոսքը Գյանջաի «Գաբալայի» մասին է։ Ֆուտբոլը ապաքաղաքական սպորտաձև է,որը ավելի շատ միավորում է տարբեր երկների մշակույթ ունեցող պետություններին։ Սակայն նա նաև հնարավորություն է ընձեռում նորաստեղծ թիմերին ավելի ճանաչելի դառնալ աշխարհում,ու մեծացնել նրանց հանդեպ հետաքրքրվածությունը։ Մենք ի վերջո պետք է սովորենք թիմային աշխատանքի վրա շեշտը դնել,Հայաստանում ապրող հարոսւտները,պետք է գիտակցեն,որ այո,Ֆուտբոլը բիզնես է,սակայն հայաստանի պայմաններում մենք առայժմ պետք ունենք այն ավելի մեծ շրջանակների համար հասնելի դարձնելու։ Իսկ դրա համար պետք է զարկ տանք ակումբային ֆուտբոլին։ Այսօր մենք ունենք Հենրիխ Մխիթարյան,որը այս պահին հայ ամենապահանջված ֆուտբոլիստն է,գտնվում է իր ուժերի ծաղկման շրջանում,սակայն 3-4 տարի հետո Մխիթարյանը չի լինելու այն ինչ հիմա է,ու ինչ ենք անելու մենք այդ ժամանակ։ Ժամանակը անցնում է,ու մենք պետք է համահունչ քայլենք նաև ֆուտբոլի ասպարեզում։ Ժամանակն է,որ գիտակցենք,որ այս մարզաձև,անկախ նրանից սիրում ենք,թե չենք սիրում,այսօր միլիոնավոր մարդկանց ապրելակերպ է ու ֆուտբոլը կյանք է ու հնարավորություն։ Հուսանք,որ այս պատմությունը սթափոթյան կոչ կլինի հայ գործարար զանգվածին,նրանք չեն թողնի այս ամենը միայն պետության ուսերին,որովետև պետությունը միայնակ այս պահին չի կարող բավարար չափով գումարներ հատկացնել ֆուտբոլի զարգացմանը։ Սովորաբար լավ բաները ադրբեջանցիներն են մեզանից կրկօրինակում,որովհետև որակ ապահովողը Հայաստանն է եղել։ Սակայն այսօր,եկել է պահը,որպեսզի արձանագրենք, մենք հարևաններից այս առումով օրինակ վերցնելու շատ բան ունենք։ Մենք իրենց պես չենք կարող ու չենք թույլ տա մեզ չարախնդալ իրենց հաջողության վրա,անկապ նրանից,թե ինչքան ցավալի է դա։ Այնպես որ, շնորհավորենք «ղարաբաղ» թիմին իրենց հաջողության համար,ու ցանկանանք հաջող մրցելույթներ Չեմպիոնների լիգայում,իսկ մեզ կամք ու համբերություն,որպեսզի օրերից մի օր էլ մեր թիմերը եվրոպական մրցասպարեզներում բարձր պահեն Հայաստանի պատիվը։