«ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը՝ նշեց, որ քաղաքական գործընթացը երբեմն իրոք շատերի համար զարմանալի շրջադարձեր է պարունակում։

«Տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ համանախագահը, մադրիդյան սկզբունքների տառին և ոգուն համապատասխանող այս հայտարարությունը հնչեցնելով, փաստորեն, հայկական կողմերին պաշտպանում է  շատ ավելի վատ տարբերակի կիրառումից՝ մի տարբերակի, որը նախատեսում է  Արցախի տարածքների աստիճանական հանձնումը ադրբեջանական կողմին՝ անգամ ոչ թե ԼՂԻՄ սահմաններում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դիմաց, այլ ճակատային գծում ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիվ գործողությունների դադարեցման դիմաց։ Հաստատապես ժամանակավոր դադարեցման դիմաց»,- ասաց  Մելիքյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել