Բոլորս վայելում ենք ամռան վերջին օրերը, իսկ քաղաքական դաշտում կարծես թե սկսում է որոշակի ակտիվություն նկատվել: Վերջին շրջանում տարբեր ուժերի ներկայացուցիչներ հանդես են գալիս հարցազրույցներով, որտեղ հիմնականում ներկայացնում են իրենց առաջիկա ծրագրերը:

Օրերս հարցազրույց է տվել նաև Զարուհի Փոստանջյանը, ով ևս խոսել է իրենց հետագա գործունեության մասին և անդրադարձել վերջին շրջանում ակտուալ դարձած մի քանի թեմաների: Այս անգամ ևս Զարուհին պահը բաց չի թողել և ԵԼՔ-ի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին ի պատասխան նշել է, որ իրենցից բացի ՀՀ քաղաքական դաշտում ընդդիմություն չկա և իրենք չեն պատրաստվում համագործակցել որևէ մեկի հետ:

Այն որ մեր ընդդիմադիր դաշտը մեղմ ասած առողջ չէ, դա բոլորիս է հայտնի, բայց երբ Զարուհի Փոստանջյանը, ով վերջին մի քանի տարիներին մեղմ ասած ոչ մի կարևոր գործունեությամբ չի զբաղվել, քննադատում է ԵԼՔ դաշինքնին, դա արդեն դուրս է բոլոր տրամաբանական սահմաններից: Զարուհին կարծես նեղացած բարբի լինի, ով տեսել է հարթակում իրենից ավելի ճոխ հագնված մեկին և չի կարողանում զսպել հուզականությունը:

Հ.Գ. Զարուհուն պետք է հիշեցնել, որ քաղաքական գործչի ամենակարևոր հատկանիշներից մեկը բանակցելն է, որի արդյունքում են ծնվում համագործակցությունները` դառնալով հիմք հետագա հաջողությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել