Չգիտեմ ում համար ոնց, բայց անձամբ ինձ համար հաճելի ա, երբ պատգամավորը, ԱԺ փոխնախագահը, նախարարը քայլում են երեկոյան Երևանով ու ամենևին չեն կաշկանդվում: Դա լավ չի, դա նորմալ է և ցանկալի է, որ բոլորը հետևեն նրանց օրինակին: Միայն այսօր՝ 10 րոպեի ընթացքում, Թումանյան փողոցում տեսա Տիգրան Ուրիխանյանին, իսկ Հյուսիսային պողոտայում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին և Սամվել Ֆարմանյանին՝ զբոսնելուց: Նախորդ օրն էլ Գյուղատնտեսության նախարարն էր ԳՈՒՄ-ի շուկայից անկաշկանդ առևտուր անում: Չէ, փաստորեն դեռ ամեն ինչ չէ, որ թիկնապահված է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել