Այդ »կարկառուն» դեմքերը մոռանում են, որ դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, Հայաստանը ոտնատակ էին տալիս տարատեսակ նվաճողներ, իսկ վերջում այն «տարալուծվել էր» Պարսկաստանին և Թուրքիային: Հետագայում մի որոշ հատված էլ անցավ Ռուսատանին՝ հարավկովկասյան արշավանքների արդյունքում:
Գրականություն, արվեստ, գիտություն գրեթե չունեինք, եթե չհաշվենք Թբիլիսիում և Պոլսում ծվարած մի խումբ մտավորականների:
Եթե Հոկտեմբերյան հեղափոխությունը չլիներ, չստեղծվեր Խորհրդային Հայաստանը, մենք՝ հայերս, այդպես էլ պետականություն չէինք ունենա, այդպես էլ կմնայինք մասնատված՝ Ռուսաստանի տարբեր նահանգների ու գավառների կազմում: Պարսկաստանի և Թուրքիայի մասին էլ չեմ խոսում…
Այո՛, բոլշևիկներն այդ տարիներին շատ ու շատ անարդարություններ, տականքություններ են կատարել, սակայն լավ թե վատ, թերություններով ու անարդարություններով հանդերձ ստեղծվեց Հայաստանի հանրապետությունը և մի ուրացեք ու «խորիմաստ», բարդ, սակայն միաժամանակ պարզունակ դատողություններով մի նսեմացրեք այդ տարիներին ստեղծածը: Խելապակաս կամ մոլագար ատելությամբ լցված պետք է լինես, որպեսզի չնկատես այդ տարիներին ստեղծած քաղաքները, ավանները, գյուղերը, արդյունաբերությունը, գիտությունը, արվեստն ու գրականությունը:
Եթե Ռուսաստանում բոլշևիկները խեղափոխություն չանեին, հետագայում կարճ կյանք ունեցած 1-ին հանրապետությունն էլ չէր լինի և դեռ հարց է ինչ ապագա կունենայինք մենք առհասարակ: Կամ ասիմիլացիայի կենթարկվեինք, կվերանայինք կամ կրկին բաժան-բաժան կարվեինք Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Ինքնորոշման, ազատության, պետականության, Հայաստանի մասին կմոռանայինք առհասարակ…
Ու դեռ հարց է, եթե Խորհրդային Հայաստանը չլիներ, ձեր ծնողները չկրթվեին, չկայանային, դուք ինքներդ որտե՞ղ կլինեիք և կլինեի՞ք արդյոք…Թուրքացած, մահմեդականացված, անկիրթ ու քոչվորի ձեռքի տակ ճորտացած…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել