ԱԱԾ-ի վարքը այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես այս ծառայությունը հակաԲՀԿ-ական մահակ լինի, որը սկսում են օգտագործել ամեն նախընտրական շրջանում ու ամեն անգամ խփում են ԲՀԿ-ի միևնույն «օրգանին»՝ Վարդան Օսկանյանին։
Ասածիս վառ ապացույցը. Վարդան Օսկանյանին էլի կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության համար։ Ճիշտ է, հարցաքննության օրն ու ժամը հարմարեցրել են Օսկանյանին, բայցևայնպես սա արդեն զավեշտի է վերածվում։ Այս անգամ էլ ազգային անվտանգության հարցերը հոգացող մարմինը Օսկանյանին կանչել է, որպեսզի «Սիվիլիթաս» հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաև աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու և արձանագրություն կազմելու համար:
Ու այս իրավիճակի աբսուրդայնությունը ավելի է խորացնում այն լուրը, որ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն ստուգել է, թե արդյոք հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաներում տեղադրված են գազաբալոնային համակարգեր, ինչպես նաև այդ ավտոմեքենաների վազքը...
Հարգելի քաղաքական գործիչներ, ձեր քաղաքական գզվրտոցում չի կարելի ԱԱԾ-ն գազի բալոն ստուգող կոպիտ մահակի վերածել, թողեք, որ մարդիկ իրենց գործով զբաղվեն, Օսկանյանին էլ կա՛մ դատեք, կա՛մ բաց թողեք, թե չէ սա արդեն ֆարս է։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/290785231055248
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել