NEwmag-ը գրում է.

Բեռնեք Sing Karaoke հավելվածը, միացեք համաշխարհային վիրտուալ կարաոկե ցանցին և սկսեց դուետներ երգել աշխարհի երաժշտասերների հետ:

Sing Karaoke-ում կարաոկե փարթի հնարավոր է կազմակերպել ամենուր, երբ և ում հետ կամենաք: Ճիշտ երգի ընտրության դեպքում վիրտուալ ուրախ հավաքը երաշխավորված է:

Sing Karaoke-ում ամեն ինչ պարզ է, հավելածը սոցցանցի տրամաբանությամբ է: Յուրաքանչյուր օգտատեր կարողանում է ստեղծել անձնական հաշիվ, որտեղ կարելի է տեղադրել լուսանկար, կարճ պատմել սեփական անձի, երաժշտական նախասիրությունների մասին: Անձնական էջում պահպանվում են այն բոլոր երգերի աուդիոֆայլերը, որոնք օգտատերը երգել է: Sing Karaoke-ում կարող եք ընկերանալ, փոխանակվել անձնական հաղորդագրություններով, մեկնաբանել մյուսների ելույթները:

Երգ ընտրելը ևս պարզ է, կարող եք օգտվել «search»-ից կամ գտնել այն կատալոգներից: Երաժշտությունները դասակարգված են ըստ հայտնիության և ժանրերի:

Sing Karaoke կա բազմաժանր երաժշտություն (The Cure, Lady Gaga, Johnny Cash, Ed Sheeran), ներկայացված է անգամ կորեական K-Pop-ն ու  թայվանական քանթրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել