Թերևս ամենաինտրիգային հարցերից մեկը քաղաքական օրակարգում կայանում է նրանում, թե արդյո՞ք կմասնակցի Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը, ինչպես գիտենք, վաղը պետք է կայանա։ Կոնկրետ բան ոչ ոք չի կարողանում ասել, իսկ միակ պատասխանը, որը հիմնված է ոչ թե ենթադրությունների վրա, տվել է Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, այն էլ էլի լույս չի սփռում այս հարցի պատասխանի վրա։ Տոնոյանը ասել է.
«Այս պահին այդ մասին որեւէ հստակ տեղեկատվության չեմ տիրապետում: Ծառուկյանը երկրում չէր, եւ նրա անելիքների հետ կապված նրա հետ քննարկման հնարավորություն դեռ չեմ ունեցել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել