Յուղով ողողումը հնդկական ժողովրդական միջոց է, որը վաղուց է կիրառվում լնդերի և ատամների թունազերծման և երիտասարդացման համար:

Ինչու է պետք հնարավորինս շուտ այս միջոցը կիրառել՝ կպատմենք ստորև:

Պետք է բերանը ողողեք ոչ ռաֆինացած յուղով: Յուղի ընտրությունը կախված է ձեր պահանջմունքներից, բայց այն պետք է որակյալ լինի: Ավանդաբար օգտագործում են քնջութի յուղ, բայց մարդկանց մեծ մասը կոկոսի յուղ է օգտագործում դրա սպիտակեցնող, հակամիկրոբային, հակաբորբոքային և ֆերմենտային հատկությունների համար:

Յուղով ողողումը բերանից և լիմֆատիկ համակարգից վերացնում է վնասակար բակտերիաները, թունավոր նյութերը և մակաբույծները՝ միաժամանակ վերացնելով կուտակումը և լորձը կոկորդից, մաքրելով խոռոչները: Այն նաև կրկնակի հանքայնացնում է ատամները և ամրացնում է լնդերը: Կոկոսի յուղ օգտագործելու դեպքում ստանում եք բակտերիաների վերացման լրացուցիչ օգուտ:

Ողողումն ապահովում է շատ առավելություններ, այդ թվում՝

  • Վնասակար բակտերիաների նվազեցում բերանում:
  • Բերանից տհաճ հոտի նվազեցում:
  • Փառով պայմանավորված գինգիվիտի նվազեցում:
  • Բնական միջոցով ատամների սպիտակեցում:
  • Էներգիայի ավելացում օրգանիզմից տոքսինների վերացման միջոցով:
  • Օրգանիզմի թունազերծում:
  • Գլխացավերի և միգրենի նվազեցում:
  • Մաշկի որակի լավացում:

Ուղեցույց՝

  • ½-1 ճ. գ. յուղ լցրեք բերանը
  • Յողով ողողեք ատամների միջև՝ թողնելով, որ հասնի բերանի բոլոր հատվածներին:
  • Այն չպետք է կոկորդին հպվի:
  • Յուղը թքեք 15-20 րոպե անց:
  • Մի խմեք:
  • Ատամները բնական մածուկով մաքրեք:
  • Բերանը ողողեք:
  • Երբեք կուլ չտաք յուղը, քանի որ այդպես կուլ կտաք տոքսինները, որոնք փորձում եք մաքրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել