Եթե աշխարհում կա մի մահկանացու, որը կարող է այսինչ կամ այնինչ բանն անել, ապա, զուտ տեսականորեն, դա կարող է անել ցանկացած մարդ:
Ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե իբր սովորելով ոչ մի բանի չես հասնի, որ ամեն ինչ ծանոթով է և փողով: Այդ նախապաշարումը կար նաև խորհրդային շրջանում՝ «այ տես, դու գլուխդ ցավացրել ես, գիտաշխատող ես դարձել: Իսկ նայիր էս պահեստապետին, հազիվ տառերն է ճանաչում, բայց ըստ պահանջի ապրում է»: Հիմա նույն «օրինակելի պերսոնաժներն են» օլիգարխները: (Ի դեպ, ինձ թվում է, նրանք ավելի լավն են, քան պահեստապետերը, քանի որ վերջիններս պարզապես գողանում էին իրենց «վստահված» պահեստից, իսկ օլիգարխներն, այնուամենայնիվ, մի փոքր ուղեղները շարժում են՝ հարստանալու համար):
Բայց այդ խորհրդային և հետխորհրդային առասպելաբանության կողքին կա իրական կյանք, որտեղ դուք հանդիպում եք բազմաթիվ կրթված մարդկանց, որոնք հենց այսօրվա Հայաստանում հաջողության են հասել (ասենք՝ IT ոլորտում) և ապրում են միանգամայն բարեկեցիկ կյանքով: Մենք գիտենք Եվրոպայում բազմաթիվ կրթական հաստատություններ, որտեղ սովորում էին և սովորում են միանգամայն «սովորական» ընտանիքների զավակներ: Այնպես որ, սիրելի երիտասարդներ և ոչ այնքան երիտասարդներ, մի՛ հավատացեք հեքիաթներին, սովորեք ամեն օր և ցանկացած հնարավորության դեպքում: 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել