Կոելյոն մեծ տղա է:
Նա հասել էր մինչև փիլիսոփայական քարի գիտությանը: Անցնելով բուրգերի կողքով:
Կոելյոն ասում էր` տես ու հասկացիր նշանների լեզուն:
Մի քիչ մեղքի նման է, բայց եւ ԲՀԿ էսօրվա մեկնարկը իսկ եւ իսկ նշանային էր:
«Անդուխ», փակ, գաղտնի: Անասելիք:
Ո՞նց է հնարավոր էդպիսի դուխով գնալ հաղթանակի:
Երբեք:
Ես հիշում եմ իրենց նախկին քարոզարշավը. երրորդ մասում մի էնպիսի ֆուրոր էր, էնպիսի աժիոտաժ, մի էնքան մարդ էին բերել-լցրել մետրոյի հրապարակում, որ օձն իր պորտով, հավքն իր թեւով չէր ճեղքի:
Իսկ էսօր, ինչպես միշտ` ռաբիզ. լավ է՝ կարմիր գորգ չէին գցել, կենդանի մարդկանց պատի միջով անցան` արագ-արագ, շփոթված, անդուխ. դե` Աբրահամն էր ամենաառջեւում, որը նախկին թեկնածու Քուշկյանի նախարարությունում ոնց որ կոռուպցիոն մեծ սկանդալի պատճառով դուրս եկավ, ու ասում են` գործը հլը Աբրահամյանի գլխին կախված է:
Մեր Օսկանյանն էր` քաղաքապետի թեկնածուի մաքուր, «լվացած» շորերով, Ծառուկյանն էր վերջապես հայտնություն ապրել` Դուբայից հետո, չտեսա` արեւահարվա՞ծ էր, թե՞ բեզ:
Եւ այնուհանդերձ. ինչո՞ւ այսպես ոչ-ԲՀԿ-ական:
Թե հենց ու հատկապե՛ս` ԲՀԿ-ական:
Նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո սա փաստորեն ԲՀԿ առաջին «քաղաքական» բեմելն էր, որն էլ թույլ տվեք ասել` կուտ գնաց:
Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հենց էդպես էլ կշարունակվի:
Կարո՛ղ ենք:
Ռոբերտ Քոչարյանը մինչեւ այս պահը ոչ մի կերպ չի պատասխանել օրերս Ռուսաստանի հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացրած` փողերի լվացման մեղադրանքին:
Ու սա հեչ Քոչարյանին նման չէ. նա սիրում է վաղ քաշել ականջներ եւ անել` կլիզմաներ:
Ուրեմն` ինչ-որ բան էն չէ: Կամ` ահագին լուրջ է: Որովհետեւ ողջ աշխարհով մեկ մոլեգնում է «դաշնակցական տերտերը». այն է` Վերջինլիկսը` օֆշորների մասով, Ռուսաստանում էլ շատ լուրջ ձեռնամուխ են եղել էդ գործերին եւ` ոչ միայն: Էնպես որ. ԲՀԿ-ում ունեն մտածելու:
Հ.Գ. Հենց հիմա նայում էի ԲՀԿ քարոզարշավի սկիզբը. Գագոն եկավ. բոլորին պաչեց. Գուգոյին էլ:
Բայց` ոչ Օսկանյանին:
Համակրանքներս ու հարգանքս` Օսկանյանին:



