Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում: Նա պատրաստվում է ելույթ ունենալ ամերիկյան հեռուստատեսությամբ և հայհոյել Թրամփի՞ն: Այո, համանման ազատություն Հայաստանում չկա՝ այստեղ այդ հնարավորությունն են տալիս միայն ֆեյսբուքն ու որոշ կայքեր: Եթե նրա նպատակը երբևէ CNN-ի եթերում հայտնվելն է և սրտի ուզածն ասելը՝ խնդիր չկա, արժե գնալ: Գուցե նա պատրաստվում է քվեարկել տարբեր տեսակի ընտրություններում՝ իմանալով, որ դրանք արդա՞ր են լինելու»: Այո, դա կարևոր ազատություն է, բայց ենթադրում եմ, որ ԱՄՆ հասնելու հաջորդ իսկ օրը նրան քվեարկելու հնարավորություն չի տրվի: Նա ուզում է բիզնես դնել՝ վստահ լինելով, որ օլիգարխիային ծառայող ու ոտից գլուխ կոռումպացված հարկայինն ու մաքսայինը նրան չե՞ն սնանկացնի, ինչպես որ դա արվում է Հայաստանում: Բայց բիզնեսում ունենալով այդ իսկապես նշանակալից ազատությունը, ենթադրում եմ, որ հայաստանցին ԱՄՆ-ում կառնչվի բազմաթիվ այլ խնդիրների:
Բայց ԱՄՆ-ի դեպքում, գոնե տեսական մակարդակով, ազատություն փնտրելու ձգտումը հասկանալի է այն պատճառով, որ Միացյալ նահանգներն ավելի ազատ, ավելի ժողովրդավար և ավելի օրինապաշտ երկիր է, քան Հայաստանը: Բայց երբ մարդիկ հայտարարում եմ, որ հանուն այդ «ոչ նյութական» բարիքների ուզում են գնալ Ռուսաստան, դա արդեն դժվար ընկալելի է: Խոսքի, ցույցերի, քաղաքական գործունեության ազատությունն այդ երկրում ավելի շատ է սահմանափակված, քան մեզ մոտ: Կոռուպցիան ավելի շատ է զարգացած, քան Հայաստանում: Էլ ընտրությունների մասին չեմ ասում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել