Armsport.am-ը գրում է.

«Վիլյառեալը» բանակցություններ է վարում «Միլանի» հետ: 

Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, իսպանական ակումբը մտադիր է վարձակալել «ռոսոներիների» կոլումբացի հարձակվող Կառլոս Բակայի տրանսֆերը` հետագայում այն գնելու նպատակով: 

«Դեղին սուզանավը» փորձում է գտնել Ռոբերտո Սոլդադոյի փոխարինողին: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բակայի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան», որի կազմում կոլումբացին հանդես է եկել 2013-ից 2015 թվականներին: 

Բակայի գործող պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ լրանում է 2020 թվականի հունիսին: «Transfermarkt»-ը 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 մլն եվրո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել