Ասեմ ինչ պիտի անել.
Ա.   պիտի շատ արագ ուղղահայաց կանաչապատում անել Երևանում. համ օդի հարցն է, համ էլ Նարեկ Սարգսյանի էս բոլոր այլանդակ շենքերը փակելու...
Համարենք կառկաասներ էր սարքել  /ստեղ համ իմ` փաստերի հետ հաշվի նստելն է երևում, համ ահավոր մարդասիրությունը/

բ. հանել փողոցներից բոլոր այլանդակ ... բոլորն են այլանդակ... գովազդային ցուցանակները, խանութների անունները, գույնզգույն եսիմինչերը. Էն բաղրամյանով անցնում ես, ոտուկեսը մեկ սև ցուցանակներ են. ինչքան էլ քեզ համոզես, որ մարդ չի մահացել ջահել-ջահել, էլի տխրում ես, մեկ է

ա + բ. -ն ԿԱՐՈՂ ԵՆ ԴԵՌ ապահովել հին Երևանի իլյուզիան` կորած բարդիամետ կանաչի մեջ

գ. դնել հանրային աչքի առաջ, թե որ հուշարձանը ում է որպես սեփականություն տրված, ինչ պայմաններով ու ինչ վիճակում է

ԱՐԳԵԼԵԼ ՇԵՆՔԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄ. եթե ձեռք են տալիս, ուրեմն ԿԱ ՀԱՆՑԱԿԱԶՄ

Եթե հանցակազմ չկա, դուք անմեղսունակ եք, պարոնայք...

Հ.Գ.-Հասկացաք ինչ եմ ասում ՞՞՞  Ինչը Թամանյանից շեղել եք, ծածկում եք կանաչի տակ:

Էս իդեան էլ ձեզ:
Հետո չասեք` բան էլ չէինք կարող անել, ... Երևանը գնաց-կորավ,...  ուզում ենք քաղաքապետ լինել, բայց խելք չունենք...

Հ.Գ.Գ. - էն համարակալած քարերն էլ մի փտեցրեք... դուք տներ վերականգնողը չեք... փողոց սարքեք, որ միայն մի-մի պատերն են էդ տների... միտեսակ` Անցածի ստվերների փողոց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել