«Առավոտը» երգիչ, դերասան եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվում է առաջիկայում պայքարել Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի համար, մանավանդ իր անունն էլ է շրջանառվում: «Առաջին անգամ եմ լսում, բացարձակ նման հավակնություններ չունեմ»,- ասաց նա: Մեր հարցին՝ իսկ ի՞նչ կուզենար, որ փոխվեր այդ միությունում: «Ամեն ինչ ... Համենայնդեպս, մինչեւ օրս այդ միությունը միայն օգնություն էր բաժանում եւ ուրիշ ոչնչով չէր զբաղվում, մի հատ էլ ձեւի համար ժուռնալ էր տպագրում»,֊ասաց արվեստագետը:
Մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ է ակնկալում նոր նախագահից, Միքայել Պողոսյանը պատասխանեց, «Էդ միությունը կոնկրետ իր գործառույթները կատարի, չեմ ուզում գնալ անցյալ, այդ անցյալն ուղղակի անընդունելի եւ անտանելի է, չեմ էլ ուզում դրա մասին ինչ-ինչ պատճառներով խոսել»:
Ինչ վերաբերում է Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի հավակնորդների շրջանառվող անուններին, մեր զրուցակիցն ասաց. «Վահե Գեւորգյանցն ինձ համար ուղղակի անընդունելի է, այդ տղան ոչ մի արժանիք չունի, որ դառնա միության նախագահ, բացի նրանից, որ հայրը [Ռուբեն Գեւորզյանցը- Գ.Հ.] ինչ-որ բաներ է ժառանգել նրան, թե ի՞նչ հիմքերի վրա, անհասկանալի է...»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: