Շուտով Երևանի ավագանու ընտրություններն են։ Ես դեռ չգիտեմ, թե ում ընտրեմ։ Ներկայիս քաղաքային իշխանությունը կարծես այնքան էլ վատը չի, բայց կան հարցեր, որոնց պատասխանն եմ ակնկալում։ Օրինակ՝ ՀԱԿ-ը համոզում է, թե իրենք Երևանը դարձնելու են մեր երազանքի քաղաքը։ Իսկ ո՞րն է դա։ Ես, օրինակ, երազում եմ ապրել մաքուր օդ ունեցող Երևանում, որտեղ կանաչապատ տարածքներն ավելին կլինեն, քան դեղին, շքեղ, բայց միևնույն ժամանակ սառը շենքերը։ Երազում եմ, որ վեց ամսական Արփիիս հետ դուրս գամ ու զբոսնեմ մաքուր օդ, առանց փոշեխեղդող փողոցներում։ ՀԱԿ-ն ինձ կտա՞ այդպիսի Երևան։ «Ժառանգություն»-ը կարծես հենց կանաչապատմամբ էլ սկսում է քարոզարշավը, բայց խիստ խանդով է վերաբերվում, երբ քաղաքապետարանն իրենց բերած հողն են սկսել փռել, որ կանաչապատեն։ Սա տարօրինակ է ինձ համար։ Եթե նպատակը կանաչապատումն է հանուն երևանցու, ապա ի՞նչ տարբերություն, թե ով կփռի հողը, ով կբերի հողը, և ով կտնկի ծառեր։ Մի խոսքով, որ թիմը կարողանա ինձ համոզել, որ քաղաքս պետք է գեղեցկացնի բնության շնորհիվ, այդ թիմն էլ կլինի իմ ընտրյալը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/4082476638611?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել