Econews.am-ը գրում է․

Արտավանի հրդեհը դեռ չհանգցրած` նոր խոշոր հրդեհ է բռնկվել Խոսրովի արգելոցում: Ուղիղ մեկ օր առաջ ԱԻՆ-ը հայտնում էր, որ վառվում է 200-250 հա տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցողների տարբեր գնահատականներով հրդեհի տարածքը մեկ օրվա ընթացքում կարող է հասած լինել մինչեւ 1000-1500 հա-ի: Հրդեհի ահռելի մասշտաբի մասին է վկայում նաեւ հրդեհաշիջման մասնակիցների քանակը. օգոստոսի 13-ի 7:30-ի դրությամբ` 160 հոգի: Ընդգրկվել է նաեւ ՊՆ ավիացիան` իրականացնելով 6 թռիչք: Թարմացվող պաշտոնական տեղեկատվությանը կարելի է հետեւել ԱԻՆ կայքում: Իրավիճակը կարելի է գնահատել որպես էկոլոգիական ողբերգություն, որովհետև ինչպես Արտավանի դեպքում, Խոսրովի արգելոցում եւս հիմնական հրդեհվող ծառային զանգվածը գիհիներն են: Ըստ որոշ տեղեկությունների, Արտավանի պես այստեղ նույնպես դեր է խաղացել մարդկային գործոնը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել