Aysor.am-ը գրում է.
Facebook ընկերությունը լուսանկարների փոխանակության համար սեփական բջջային հավելվածը գաղտնի գործարկել է Չինաստանում, որտեղ արգելափակված է այդ սոցցանցը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The New York Times-ին։
Ըստ պարբերականի՝ հավելվածն ունի Colorful Balloons անվանումն ու ներկայացվել է Չինաստանում տեղական ընկերության կողմից։ Նման քայլը թույլ է տվել քողարկել այն փաստը, որ իրականում այդ հավելվածը Facebook-ն է մշակել, գրում է թերթը։
Չինաստանում հավելվածի գաղտնի գործարկման փաստը ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/08/12/Facebook/1297962
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել