«Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Ճա­ճոյի Էդոյի որդու աղմկահարույց սպանությունից մոտ չորս ամիս անց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից որևէ մեկը չի հետաքրքրվել ո՛չ երեխաների, ո՛չ էլ սպանության մեջ մեղադրվող կնոջով:
 
Այս մասին «Առավոտին» հայտնեց բաժնի պետ Սա­սուն Խեչումյանը: Հիշեցնենք, որ ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ սպանվածի երեխաներից մեկը քաղցկեղով հիվանդ է: Կրկին իրավապաշտպանի տեղեկություններով՝ երեխաները ականատես են եղել հոր սպանությանը, ու դեպքից հետո նրանց ոստիկանները գտել են ահավոր հուզական վիճակում: Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մարզպետարանի՝ երեխաների ու կանանց իրա­վունքներով զբաղվող բաժնի որևէ մասնագետ ժամանակ չի գտել այցելելու ընտանիքին, պարոն Խեչումյանը պատասխանեց. «Դե գիտեք՝ ինչքան խառն էր, էլի, կսպասենք ինչ-որ ժամանակ, մի փոքր անցնի, մի քիչ վերականգն­վի մի բան, որ կարողանանք, էլի: Էդ սթրեսային վիճա­կով ի՞նչ անենք... ճիշտն ասած, ես հիմա լրիվ այլ քա­ղաքում խնամակալության նիստի եմ, երկուշաբթի զան­գեք»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել