Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տալիս ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին, հաղորդում է TASS-ը:

«Թուրքիան նախկինում շատ է տուժել պատժամիջոցներից: Մեր հարևանների ու գործընկերների դեմ պատժամիջոցները ծանր վնաս են հասցրել մեր տնտեսությանը։ Այդ իսկ պատճառով մենք հավանություն չենք տալիս դրանց»,- Hurriet Daily News-ի հարցազրույցում այս մասին ասել է Չավուշօղլուն։

«ՌԴ-ն ու ԱՄՆ-ը միմյանց դեմ պատժամիջոցներ են կիրառում, քանի որ ամերիկյան պատժամիջոցները բացասաբար են ազդում ԵՄ-ի վրա։ Մենք փորձում ենք լուծել բոլոր խնդիրները երկխոսությամբ, որպեսզի չխորտակվենք այդ ջրապտույտներում»,- հավելել է նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել