Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի: Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին: Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը:

Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում են իրավական և տեխնիկական գործընթացների մանրամասները` տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել