Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը:
Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորից 5 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը, Երևանից՝ 2, Վաղարշապատից և Աբովյանից՝ մեկական մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում աշխատում է 72 հրշեջ-փրկարար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակից և Արտավան գյուղի բնակիչները:
Պարզվել է, որ այրվում է մոտ 220 հա բուսածածկ տարածք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: