Հոկտեմբերի 12-ին Երկրի մոտով աստղակերպ կանցնի՝ հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Գործակալության հաղորդմամբ՝ աստղակերպի չափը տրամագծով կազմում է 15-30 մետր։ Իր հերթին France Presse գործակալությունը նշում է, որ աստղակերպի չափը համադրելի է տան հետ։ Երկրի մթնոլորտ նման չափի աստղակերպի մուտքի էֆեկտը կարող է համադրելի լինել 2013 թվականին Չելյաբինսկում աստղակերպի անկման էֆեկտի հետ։

Աստղակերպը կանցնի Երկրից 44 հազար կմ հեռավորության վրա։

«Դա չափազանց մոտ է»,-հայտարարել է Տիեզերական թռիչքների կառավարման եվրոպական կենտրոնի տնօրեն Ռոլֆ Դենսինգը։ Նա նշել է, որ հեռավորությունը Երկրից, որի վրա գտնվում է աստակերպը հիմա, բավականին անվտանգ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել