Երկրորդ հանձնարարականով Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ժամանակավոր մաքսային արտոնությունների հնարավորությանը:
 Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցությամբ ծրագրերի իրականցման ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլայի ոռոգման համակարգի տեղադրման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման և կայացման անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ: 
«Հաշվի առնելով այն, որ տեղական արտադրողները դեռևս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները՝ անհրաժեշտ են նշված ոլորտի համար նախատեսված ապրանքների ներմուծման ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ», - ասել է վարչապետը: 
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել