«Ռուսաստանցի տնտեսագետ Նիկիտա Կրիչևսկին ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում փորձում է հասկացնել, որ Ռուսաստանը դեմ չէ Ղարաբաղյան խնդրի ուժային լուծման տարբերակին, քանի որ ծանրակշիռ հիմքեր չունի, որպեսզի այդպես չվարվի, մանավանդ՝ «Ղրիմի և Ռուսաստանի միավորումից հետո», այսինքն՝ այդ դեպքում էլ, ըստ ռուս տնտեսագետի՝ «մայր Ադրբեջանին» միանալու հարցն է»: Ինչպես երևում է, Մոսկվան անցնում է Հայաստանից դժգոհելու փուլի, դիմում է Հայաստանին ակնարկներ ուղղելու քարոզչական որոշակի հնարքների: Փաստորեն, մի կողմից՝ Ռուսաստանն Ալիևի հետ է ճշգրտում բարդ հարաբերությունները, մյուս կողմից՝ առայժմ, թեև փորձագետների մակարդակով, հասկացնել է տալիս, որ այնքան էլ հիացած չէ Հայաստանի քայլերով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: