«Ամուսնական ճամփորդություն» ասելիս երևի դուք նույնպես պատկերացնում եք ծով, արևադարձային բնություն, հանգիստ․․․

Busines Insider-ը խոսել է նմանատիպ ուղևորություններ կազմակերպող ընկերության հիմնադիր և ղեկավար Էմի Շեյ Ջեյքոբսի հետ՝ հասկանալու, թե նորապսակ զույգերի հանգստի համար որ վայրերն են ամենալավը։

Ահա, թե ուր կարող եք գնալ ձեր սիրելիի հետ․

Դուբրովնիկ, Խորվաթիա

Dubrovnik, Croatia

Եվրոպական մյուս քաղաքների համեմատ այստեղ ամեն ինչ ավելի էժան է, իսկ բնությունը՝ սքանչելի։

Ասպեն, Կոլորադո

Aspen, Colorado

Շատերն են նախընտրել ամուսնանալ այստեղ, այն էլ՝ Ասպեն լեռան գագաթին։ Եթե սիրում եք նման հանգիստ, ապա ԱՄՆ Կոլորադո նահանգը լավագույնն է ձեզ համար։

Տուլում, Մեքսիկա

Tulum, Mexico

Մեքսիկան հայտնի է իր շքեղ լողափերով։ Միայն պատկերացրեք, թե ինչ գեղեցիկ լուսանկարներ կարող եք անել այստեղ։

Բորգիա, Իտալիա

Borgia, Italy

Իտալական մշակույթ, յուրօրինակ ճարտարապետություն, 15-րդ դարի ոճով կառուցված ամրոցներ․․․ Հաստատ կհավանեք ձեր հանգիստն Իտալիայում։

Ֆինգը Լեյքս, Նյու Յորք

The Finger Lakes, New York

Բացի 11 գեղեցիկ լճերից՝ այս վայրը հայտնի է նաև գինով։

Կոստա Ռիկա

Costa Rica

Այստեղ հասնելը շատ ավելի հեշտ է, քան պատկերացնում եք։ Բացի այդ՝ Կոստա Ռիկայում կարող եք անվերջ զբոսնել ջունգլիներով։

Նոր Օրլեան, Լուիզիանա

New Orleans, Louisiana

«Անմահական ուտելիք և հրաշալի երաժշտություն»․ այսպես են հաճախ բնութագրում ԱՄՆ այս նահանգը։

Նապա շրջան, Կալիֆորնիա

Napa Valley, California

Եթե սիրում եք գյուղական կյանք, այգեգործություն և գինեգործություն, ապա շտապեք մեկնել Կալիֆորնիայի Նապա շրջան։

Արևմտյան Կանադա

Western Canada

Կանադայի բնությունն ուղղակի սքանչելի է։ Հաստատ չեք փոշմանի, եթե որոշեք ամուսնական ճամփորդության գնալ Կանադա։

Մայամի, Ֆլորիդա

Miami, Florida

Կրկին արևադարձային բնություն և գեղեցիկ լողափեր․ ահա, թե ինչու է Մայամին նույնպես հայտնվել այս ցուցակում։

Հավայի, ԱՄՆ

Hawaii

ԱՄՆ այս կղզի-նահանգ շատ զույգեր են գալիս, որպեսզի կա՛մ ամուսնանան ծովափին, կա՛մ էլ ուղղակի իրենց հանգիստը վայելեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել