ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակել է B-1B Lancer ռմբակոծիչների կիրառմամբ Հյուսիսային Կորեայի մոտ երկու տասնյակ ռազմական օբյեկտներին հարված հասցնելու պլան՝ փոխանցում է NBC հեռուստաալիքը։

Նրա ռազական աղբյուրների փոխանցմամբ՝ վերոնշյալ ռազմական ինքնաթիռների օգտագործումը հանդիսանում է պլանի առանցքային տարր։ Մայիսի վերջին ռմբակոծիչները գործարկվել էին 11 ուսումնամարզական թռիչքներում, որոնք նմանակել են նման հարված հասցնելը։ Վերջինը կայացել է օգոստոսի 7-ին։

Առաջնահերթ թիրախներ են հանդիսանում մոտ երկու տասնյակ հրթիռային արձակման հարթակներ, փորձարարական համալիրներ և օժանդակ կառույցներ։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզությունը վստահ է, որ հստակ տեղեկություն ունի վերոնշյալ օբյեկտների գտնվելու վայրի մասին, որոնց մասին տվյալների մի մասը ստացել է վերջին հրթիռային արձակումների մասին տեղեկատվության վերլուծման հիման վրա։ Նշվում է, որ Պենտագոնն ունի նաև այլ պլաններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել