Ալիևյան ԶԼՄ-ները սկսել են Նախիջևանի Ինքնավարության ՆԳՆ նախկին ղեկավար Ահմեդ Ահմեդովի պախարակման գործընթացը։ 17 տարի Նախիջևանի ոստիկանությունը ղեկավարած գեներալ Ահմադովին մեղադրում են 93,6 կգ հերոին տեղափոխելու մեջ։
Հիշեցնեմ, որ հուլիսի կեսին ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ տարածեցին, որ Նախիջևանի ոստիկանապետը տնային կալանքի տակ է գնտվում։ Սակայն Ադրբեջանի ՆԳՆ-ից հերքեցին այդ լուրը։ Միայն հուլիսի 29-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որ Ահմեդ Ահմադովը ազատվել է պաշտոնից։ Իսկ հիմա էլ ալիևյան ԶԼՄ-ները Ահմադովին մեղադրում են թմրանյութեր տեղափոխելու մեջ։ Մեծ քանակությամբ հերոինի հայտնաբերման դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին Նախիջևանի և Իրանի սահմանին գտնվող Շահտախտի անցագրային կետում։ Ըստ ազերի իրավապահների՝ թմրանյութը Իրանից տրանզիտով պետք է տեղափոխվեր Թուրքիա։
Բացարձակ չեմ զարմանում այն հանգամանքից, որ Ադրբեջանում թմրանյութերի ներկրմամբ, վաճառքով և վերավաճառքով զբաղվում են ուժային ոլորտի բարձրապաշտոնյաները։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ իրենց զեկույցներում նշում են, որ Ադրբեջանը հանդիսանում է որպես կարևորագույն տարանցիկ երկիր Ասիայից դեպի Եվրոպա թմրանյութերի արտահանման համար, հատկապես Աֆղանստանից և Միջին Ասիայի հանրապետություններից դեպի Թուրքիա և եվրոպական շատ այլ երկրներ։ Ռուսաստանում ևս ադրբեջանցիները գնչուների և տաջիկների հետ միասին առաջին տեղերն են զբաղեցնում թմրամիջոցների վաճառքի բնագավառում։
Իսկ արդյո՞ք այդ ամենը հնարավոր է կազմակերպել առանց սուլթան Իլհամի գիտության։ Իհարկե, ոչ։ Այս հանցավոր գործունեության բուրգի վերևում, որը ահռելի գերշահույթ է ապահովում դրա մասնակիցներին, կանգնած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Միայն հիմարը կարող է մտածել, որ 17 տարի Նախիջևանի ոստիկանությունը ղեկավարած գեներալը կարող էր ինքնագլուխ մոտ 94 կգ հերոին ներկրել Ադրբեջան՝ այն Թուրքիա վերավաճառելու նպատակով։ Գեներալ Ահմադովին խաղից դուրս հանելը կարող է ունենալ երկու պատճառ.
1. Սուլթան Ալիևը նրան փոխարինելու է իր յուրայինով։
2. Ահմադովին վաղուց կասկածել են անարդարության մեջ և բռնել են «գործի» վրա՝ «լևի» հերոին ներկրելով։
Ինչպես ասում են. «Մավրը արեց իր գործը, մավրը պետք է հեռանա»։
Հեռացման գործընթացը շատ դաժան է եղել Ահմադովի համար։ Նրան կուլակաթափ են արել՝ զրկել են շարժական և անշարժ գույքից ոչ միայն Նախիջևանում, այլև Բաքվում։
Վերջերս պարզվեց, որ Ադրբեջանի նախագահը նաև զբաղվում է զենքի ապօրինի վաճառքով, որը ևս ահռելի գերշահույթ է ապահովում մասնակիցներին։ Ալիևների ընտանիքին պատկանող Silk Way Airlines ավիաընկերությանը բուլղարական և չեխական մամուլը մեղադրեցին դիվանագիտական թռիչքների անվան տակ զենք տեղափոխելու մեջ։ Չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ նույն այդ ավիաընկերությունով Ալիևները նաև թմրանյութեր են տեղափոխում։
Հանցագործություններով գերշահույթներ է իրեն ապահովում նաև Իլհամ Ալիևի ավագ եղբայրը՝ Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը։ Էժան գումար աշխատելու համար Էրդողանը նույնիսկ համագործակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, որից էժան նավթ և Սիրիայի տարածքից գողացված ապրանքներ էր գնում, որոնք մի քանի անգամ ավել գնով վաճառում էր միջազգային շուկայում։ Թուրքական ընդդիմադիր բազմաթիվ ԶԼՄ-ներ Էրդողանին մեղադրում էին նաև Թուրքիայի տարածքում թմրանյութերի վաճառքի և անբարոյականությամբ զբաղվող կանանց շուկաների նկատմամբ վերահսկողությունը։
Համոզված եմ, որ այս ամենում «կավատ» Էրդողանը մեծ հաճույքով համագործակցում է Բաքվի կարտելի ղեկավար՝ նարկոբարոն Իլհամ բաբայի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել