Ինչպես գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թ. փետրվարի 6-ի հրամանով նախատեսված էր Հայաստան ներկրվող 7 անուն սառեցված հավի, հավի քառորդի եւ ազդրամսի փորձաքննություն իրականացնել։
Սամվել Ալեքսանյանին պատկանող Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում առկա էր երեք անուն հավի մսի բրենդ՝ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) եւ սառեցված հավի ազդրամիս` «Պոլիգրիմ», որոնց լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ 3-ից երկուսում առկա է տեստաստերոն հորմոնի բարձր պարունակություն։
Լֆիկը թալանելուց բացի նաև թունավորում է ժողովրդին, որովհետև մսում առկա հորմոնների քանակի չարաշահումը վտանգավոր է առողջության համար։ Կոչ եմ անում բոյկոտել այս նենգ մարդու թափոնների վաճառատեղի խանութները, եթե իհարկե մտածում եք Ձեր առողջության մասին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/239878916150484
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել