«Առավոտ»-ը զրուցել է Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեի հետ: Ներկայացնում ենք հատված:
 
- Պարոն Վասաձե, Վրաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի ան­նախադեպ մասշտաբային, բազ­մազգ «Արժանի գործընկեր 2017» զորախաղերը: Ուշագրավ է, որ զորախաղերին մասնակից անդամ երկրներից միայն երեքը ՆԱՏՕ-ի անդամ չեն՝ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան: Ձեր կարծիքով՝ տարածաշրջանային անվտանգությանն ի՞նչ նոր տարր կավելացնեն այս զո­րավարժությունները և ի՞նչ անդ­րադարձ կունենան տարածաշր­ջանում ուժերի հարաբերակցու­թյան վրա:
 
Այս զորավարժություններն իրապես տարբերվում են նախոր­դից՝ նախևառաջ իրենց մասշ­տաբներով: Բայց ոչ միայն: Բանն այն է, որ աշխարհում իրավիճակը իրապես լրջորեն փոխվել է: Այդ իսկ պատճառով թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանն այսօր գտնվում են Կրեմլի և Արևմուտքի հակամարտության առաջին գծում: Այդ հակամար­տության պատճառները հայտնի են՝ ինչ-որ մի ժամանակաշրջա­նում Կրեմլում որոշեցին, որ աշ­խարհը կարող են վերաձևակերպել իրենց հարմարությամբ՝ օգտվելով արևմտյան աշխարհի քաղաքական էլիտայի մի հատ­վածի «փոխզիջումների» գնալու պատրաստակամությունից՝ անձնական հետաքրքրությունների բավարարման դիմաց: Նման քաղաքականությունը երեկ չի սկսվել, արդեն տասը տարուց ավելի է, ինչ Մոսկվան ջանում է գործել այս ոգով: Ընդ որում, Կրեմլի ագրեսիայի թեստն ընդդեմ Վրաստանի բավական արդ­յունավետ անցավ: Ոչ այդքան հարթ, բայց տանելի անցավ Ղրիմի բանակցումը և Դոնբասում պատերազմի սանձազերծումը:
 
Բայց երբ Մոսկվան սկսեց խառնվել ընտրական գործըն­թացներին, հատկապես ԱՄՆ-ում կայացած ընտրություններին, հասկանալի դարձավ՝ անդառ­նալիության կետն անցել են: Նույնիսկ Սիրիայում ներկայությու­նը և «միջազգային ահաբեկչու­թյան դեմ համատեղ պայքարի» երդումը ՝ չշտկեց իրավիճակը, իսկ Թրամփի այդքան սպասված գալն իշխանության էլ ավելի խո­րացրեց այն: Արդյունքում մենք ստացանք սառը պատերազմին մոտ իրադրություն:
 
Իսկ սառը պատերազմն իր օրենքներն ունի, մասնավորա­բար, սեփական հետաքրքրու­թյունների ապահովումը տարա­ծաշրջանում: Հենց այս համա­տեքստում պետք է դիտարկել այս զորավարժությունները:
 
Ինչ վերաբերում է այս իրավիճակում Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ես չգիտեմ՝ ՀՀ իշխանություն­ներն ի՞նչ բացատրություններ են տալու այս ամենի վերաբերյալ իրենց ռուսաստանցի գործընկեր­ներին: Բայց ինչպիսին էլ որ լի­նի այդ բացատրությունը, հաս­կանալի է, որ դա ձևական բնույթ է կրելու:
 
Հասկանալի է, որ այսօր Երևա­նում գիտակցում են՝ մեկ կողովում չափից ավելի շատ ձու է դրված, ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այդ կողովն օրըստօրե ավելի ու ավելի անապահով չդառնար: Կարծում եմ՝ հայկական իշխա­նությունների գործողությունների տրամաբանությունը, հաշվի առ­նելով ներկայիս իրադրությունը, միանգամայն հասկանալի է: Այլ հարց է՝ կբավականացնի՞ քաղա­քական կամքը, և ի՞նչ իրադրու­թյան ի վերջո կհանգեն:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել