- Պարոն Վասաձե, Վրաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի աննախադեպ մասշտաբային, բազմազգ «Արժանի գործընկեր 2017» զորախաղերը: Ուշագրավ է, որ զորախաղերին մասնակից անդամ երկրներից միայն երեքը ՆԱՏՕ-ի անդամ չեն՝ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան: Ձեր կարծիքով՝ տարածաշրջանային անվտանգությանն ի՞նչ նոր տարր կավելացնեն այս զորավարժությունները և ի՞նչ անդրադարձ կունենան տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա:
Այս զորավարժություններն իրապես տարբերվում են նախորդից՝ նախևառաջ իրենց մասշտաբներով: Բայց ոչ միայն: Բանն այն է, որ աշխարհում իրավիճակը իրապես լրջորեն փոխվել է: Այդ իսկ պատճառով թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանն այսօր գտնվում են Կրեմլի և Արևմուտքի հակամարտության առաջին գծում: Այդ հակամարտության պատճառները հայտնի են՝ ինչ-որ մի ժամանակաշրջանում Կրեմլում որոշեցին, որ աշխարհը կարող են վերաձևակերպել իրենց հարմարությամբ՝ օգտվելով արևմտյան աշխարհի քաղաքական էլիտայի մի հատվածի «փոխզիջումների» գնալու պատրաստակամությունից՝ անձնական հետաքրքրությունների բավարարման դիմաց: Նման քաղաքականությունը երեկ չի սկսվել, արդեն տասը տարուց ավելի է, ինչ Մոսկվան ջանում է գործել այս ոգով: Ընդ որում, Կրեմլի ագրեսիայի թեստն ընդդեմ Վրաստանի բավական արդյունավետ անցավ: Ոչ այդքան հարթ, բայց տանելի անցավ Ղրիմի բանակցումը և Դոնբասում պատերազմի սանձազերծումը:
Բայց երբ Մոսկվան սկսեց խառնվել ընտրական գործընթացներին, հատկապես ԱՄՆ-ում կայացած ընտրություններին, հասկանալի դարձավ՝ անդառնալիության կետն անցել են: Նույնիսկ Սիրիայում ներկայությունը և «միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի» երդումը ՝ չշտկեց իրավիճակը, իսկ Թրամփի այդքան սպասված գալն իշխանության էլ ավելի խորացրեց այն: Արդյունքում մենք ստացանք սառը պատերազմին մոտ իրադրություն:
Իսկ սառը պատերազմն իր օրենքներն ունի, մասնավորաբար, սեփական հետաքրքրությունների ապահովումը տարածաշրջանում: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել այս զորավարժությունները:
Ինչ վերաբերում է այս իրավիճակում Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ես չգիտեմ՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ բացատրություններ են տալու այս ամենի վերաբերյալ իրենց ռուսաստանցի գործընկերներին: Բայց ինչպիսին էլ որ լինի այդ բացատրությունը, հասկանալի է, որ դա ձևական բնույթ է կրելու:
Հասկանալի է, որ այսօր Երևանում գիտակցում են՝ մեկ կողովում չափից ավելի շատ ձու է դրված, ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այդ կողովն օրըստօրե ավելի ու ավելի անապահով չդառնար: Կարծում եմ՝ հայկական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը, հաշվի առնելով ներկայիս իրադրությունը, միանգամայն հասկանալի է: Այլ հարց է՝ կբավականացնի՞ քաղաքական կամքը, և ի՞նչ իրադրության ի վերջո կհանգեն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել