Այս խորհուրդները չափազանց արդյունավետ են, բայց հարմար չեն ամենօրյա կիրառման համար, որովհետև այդդեպքում դուք պարզապես ուշագնաց կլինեք գերհոգնածությունից: Իսկ ահա իրար գլխի հավաքված գործերի կույտից գլուխ հանելու համար հրաշալի միջոց են: Ահա և դրանք:
1. Թաքնվեք բոլորից
Իհարկե, խոսքը փոխաբերական իմաստով թաքնվելու մասին է, սակայն եթե ունեք գաղտնի վայր, որի մասին ոչ ոք չգիտի, ապա դա պարզապես հրաշալի է այնտեղ թաքնվելու և աշխատելու համար: Տեղյակ պահեք հարազատներին և գործընկերներին, որ հասանելի չեք լինելու այդ օրը: Արգելեք նրանց զանգահարել և գրել ձեզ: Անջատեք հեռախոսը կամ անձայն ռեժիմի վրա դրեք և մինչև գործերը չավարտեք, հեռախոսին անգամ ուշադրություն մի դարձրեք: Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային փոստին և այլ կապի միջոցների:
2. Կազմեք այն գործերի ցանկը, որոնք պետք է կատարեք
Գրանցեք գործերը ձեր նոթատետրում կամ տեքստային ֆայլ ստեղծեք համակարգչի մեջ: Եթե կարիք կա,դասավորեք գործերը նաև ըստ ենթատեսակների: Նշեք նաև կատարման ցանկալի ժամկետները: Երբ որևէ առաջադրանք կատարված լինի, անպայման ջնջեք այն: Ջնջվող տողերը անասելի մեծ մոտիվացնող ուժ ունեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: