Յուրաքանչյուր քաղաքացի, բնականաբար, պետք է անգիր իմանա իր երկրի օրհներգը, իսկ երբ այն հնչում է, համազգեստով ծառայողները, որպես կանոն, պատիվ են առնում, իսկ քաղաքացիական հագուստով քաղաքացիներն անպայմանորեն պետք է ոտքի կանգնեն, և իմ կարծիքով՝ ճիշտ կլինի այդ ժամանակ աջ ձեռքը դնեն սրտին:
Դա խորհրդանշական է և կարևոր… Դրանով պետության յուրաքանչյուր քաղաքացի ընդգծում է իր հավատն ու նվիրումը սեփական երկրին ու ժողովրդին: Սրտի զարկերը օրհներգին համահունչ մեծ խորհուրդ ու գիտակցություն կտան…
Կարևորը, որ այդ համահնչությունը՝ սրտի զարկերն ու օրհներգը յուրաքանչյուրին հաղորդեն այն գիտակցությունը, որ առանձնատներից, բնակարաններից, շքեղությունից, ընտանիքի բարեկեցությունից զատ՝ կան նաև պարտավորություններ Ազգի, Ժողովրդի, Պետության ու Հայրենիքի հանդեպ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել