«Նոր պատժամիջոցների փաթեթը, որը ստորագրեց ԱՄՆ նախագահ Թրամփն օգոստոսի 2-ին, ուրվագծում է մի նոր փուլ միջազգային հարաբերություններում՝ կանխորոշելով փոփոխությունները նաև Հարավային Կովկասի և Սևծովյան ավազանի անվտանգության ճարտարապետության մեջ առաջիկա տարիներին: Դա էապես և սկզբունքորեն փոխում է Հայաստանի վրա ազդող ուժերի հարաբերակցությունը և պաշտոնական Երևանից պահանջում նոր քաղաքական կուրս, նոր ռազմավարություն, որը համարժեք կլինի այդ փոփոխություններին:
Պատժամիջոցները վերաբերում են երեք երկրների՝ Ռուսաստանին, Իրանին և Հյուսիսային Կորեային: Եթե Հյս. Կորեայի հարցում նույնիսկ Չինաստանը չի առարկում, ինչի մասին վկայում է շաբաթ օրվա միաձայն քվեարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, որով կոշտացվում են պատժամիջոցներն ընդդեմ այդ ստալինիստական արգելոցի, ապա Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «խմորը» դեռ շատ ջուր է խլելու:
Սերժ Սարգսյանի օգոստոսյան աշխատանքային այցը Թեհրան և մասնակցությունը Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը, որին նախորդեցին նրա ուշագրավ հարցազրույցները իրանական ԶԼՄ-ներին, վկայում է, որ պաշտոնական Երևանն օբյեկտիվորեն այլևս չի կարող ներկայիս տարածաշրջանային ստատուս քվոն ձեռնտու և բավարար համարել, կամ համարել, թե ոչինչ տեղի չի ունենում:
ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես մասնակցեց Ռոհանիի երդմնակալության արարողությանը, և Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությանը Եվրոպայում այլ կերպ են վերաբերվում: Իրանի ղեկավարությունը հրավիրեց Մոգերինիի ուշադրությունն այն փաստի վրա, որ միջուկային համաձայնագիրը կարող է վտանգվել, և ԵՄ-ն այս հարցում, որպես համաձայնագրի մասնակից՝ պետք է «ուշադիր լինի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել