«Անկեղծ ասած, վերջին տարի­ներին Ռուսաստանի հետ համա­գործակցությունից ոչ միայն ԵԱՏՄ մասով, այլև ընդհանրա­պես, ոչ մի ուրախություն չեմ զգում ու չեմ զգացել»,-Aravot.am- ի հետ զրույցում արձագանքելով ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովի այն դիտարկմանը, թե «Ելք»-ը պիտի ուրախանար, որ նման խնդիր կա, այս հարցը կա­րող է լուծվել ԵԱՏՄ անդամ լինե­լով, չի կարելի պայքարել խնդրի լուծման համար, բայց դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- այսպես պատասխանեց «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը:
 
Հիշեցնենք, որ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով «Ելք»-ի ներկայացուցիչների՝  ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություննե­րին, հիշել էր այն, որ «Ելք»-ը հայաստանյան վարորդական իրա­վունքներով ՌԴ-ում աշխատելու արգելանք սահմանված լինելու հարցով պահանջ էր ներկայաց­րել, այնուհետև ռուս վերլուծաբանը նշել էր. «Չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ անել և միաժամանակ հարցը կարգավո­րելու պահանջ ներկայացնել»:
 
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ դա ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի մասին հայտարարություն չի եղել, այլ «Ելք»-ի կարկառուն ներկայացուցիչներից երկուսի հայտարարու­թյունը:
 
Ուրախ լինելու առումով պարոն Սիմոնյանը հավելեց. «Այդ գերտե­րության վերաբերմունքը, պաթոսն ու հավակնությունները միշտ խանգարել են մեր երկրների հարաբերություններին: Իսկ այն ար­տահայտությունը, որ մեջբերեցիք, դրա վառ ապացույցն է: Դա թեթև շանտաժի է նման: Ինչո՞ւ պետք է թեկուզ ՀՀ երրորդ քաղա­քական ուժը ինչ-որ բաներից ու­րախ լինի: Այդ Ռուսաստանը պետք է շատ ուրախ լինի, որ այն շրջափակման մեջ, որում գտնվում է, ունի Հայաստանի պես փոքր, բայց հավատարիմ դաշնակից, որը միջազգային տարբեր հար­թակներում սատարում է ՌԴ-ին, զենք չի վաճառում և ռազմական օգնություն չի ցուցաբերում ՌԴ թշնամիներին»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել