«Մոտ մեկ ամիս է՝ Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում անասուններ են հիվանդացել: Գյուղապետերի ու գյուղացիների հավաստմամբ՝ անասունները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ, քանի որ ախ­տանշանները հենց այդ հիվանդության մասին են վկայում: Դեբեդի համայնքապետ Արարատ Քոչարյանի խոսքով՝ հիվանդության օջախը Դսեղի սարերն են, որոնք կից են իրենց համայնքի սարերին: Ասում է՝ գյու­ղի 700-ից ավելի անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վարակված է դաբաղով. «Տարբեր ձևի վարակվել են՝ ոտքից, գլխից, բերանից և այլն: Մի 2 ամիս առաջ մի քանի դեպք եղավ: Բայց որ սենց վտանգավոր եղավ ու տարածվեց՝ շոգ եղանակային պայմանները նպաստեցին: Մարտ ամսին գյուղում անասուններին վակցինացրին, բայց չօգնեց: Հիմա բուժումներ ենք անում: Շոգերն էլ են նպաստում, որ հիվանդությունը տարածվի»: Արարատ Քոչարյանն ասում է, որ իրավիճակի մասին տեղյակ են պահել համապատասխան կառույցներին. «Ես իմ ղեկավարությանը, անասնաբույժն՝ իր ղեկավարությանը, տեղեկացրել ենք, որ համաճարակ կա: Վաղն էլ պետք է գրություն գրեմ, որ վարակը մեծացել է, ավելի շատ կենդանիներ են վարակ­վել»: Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը նույնպես հավաստիացրեց, որ խնդրի մասին մասնագետ­ները տեղյակ են, փորձում են ամեն կերպ օգնել գյուղացիներին. «Մասսայական որ դեպք գրանցվի՝ սա առա­ջին անգամն է գյուղում: Մենք էլ ենք բժիշկներ բերել, որ օգնեն, անասնատերերն էլ են փորձում բուժել: Այս ընթացքում ով նորմալ կատարել է բուժումները, անասուններն առողջացել են: Երևանի սննդի անվտանգու­թյան տեսչությունից են եկել: Անասնաբույժներ ենք հրավիրել, եկել են, գնացել ենք սարերը: Մարդ ենք նշանակել, որ այնտեղ մնան, բուժման համար անասնատերերին օգնեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել