Areg Kozmoyan
    «1050 մետր` 20 աստիճան թեքությամբ»
    Բրիտանական խորհրդի «Ֆիլմ+H20» ֆիլմերի մրցույթի հաղթող Արեգ Կոզմոյանը հունիսի 12-ին կմեկնի Միացյալ Թագավորություն: Նրա «1050 մետր՝ 20 աստիճան թեքությամբ» ֆիլմը կինոարվեստի ամենաէսթետիկ միջոցներով նկարագրում է անարդար իրականության հետ այն լուռ համակերպվածությունը, որը պաշարել է այսօրվա հասարակ հայ գյուղացուն: Արեգն ինքը գյուղում չի ապրում, Բջնիում գտնվում է իրենց ամառանոցը, բայց ջրի խնդիրը անհանգստացնում է նույնիսկ ժամանակ առ ժամանակ այցելողներին: Արեգը ծանոթ է գյուղի բնակիչների տանջանքներին: Ամեն օր  երկար ճանապարհ կտրել-անցնել մեկ դույլ ջրի համար. ահա սա է նրանց առօրյան: Եվ ֆիլմը դիտելիս ակամա մտածում ես՝ ի՞նչ է զգում այս ճանապարհն անցնող մարդը:
1050 metr    «Բուն նկարահանումները տևել են ընդամենը մեկ օր, մոտ 4 ժամ: Բայց կոնկրետ ֆիլմի համար մենք 2 օր մնացել ենք էնտեղ, որ առավոտյան լավ լույսին նկարենք: Մոնտաժը տևել է մոտ 20 օր, հիմնականում այդ 1,5 րոպե շարժումը ստաբիլիզացնելու համար: Անկեղծ ասեմ, առանց չափազանցնելու, երբ նկարում էի, մտքիս գալիս էին այն ռեժիսորները, ովքեր շատ երկար կադրերով են նկարել, այդ առումով Բելա Տարրի «Թուրինյան ձին» կար մտքիս, բայց, երբ արդեն նկարել, վերջացրել էի, ու պատահական աչքովս ընկավ «Թուրինյան ձիու» պոստեռը, հետաքրքիր պատահականություն ստացվեց. իմ հիմնական կադրը պոստեռին շատ նման է»,- պատմում է երիտասարդ ռեժիսորը:
    Այսօր երկրագնդում ապրում է մոտավորապես 7 մլրդ մարդ, ջրի սակավության ազդեցությունն արդեն իսկ ակնհայտ է: 2025 թվականին 1,8 մլրդ մարդ կապրի ջրի սակավության լուրջ խնդիր ունեցող երկրներում: Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ջրի կորսված ամեն մի կաթիլի համար: Խնայե՛ք և սիրե՛ք ջուրը:
Անի Հակոբյան, կինոգետ

 

Կարճամետրաժ ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել