Ոնց երևում ա, ավագանու ընտրությունների քարոզարշավը ավելի հետաքրքիր ա լինելու, քան անգամ նախագահականինը, դե իսկ աբսուրդների քանակով աննախադեպ ա լինելու։ Օրինակ՝ միայն այն փաստը, որ ամենայն հայոց հաճախորդարան դարձած ՕԵԿ-ը որոշել է մասնակցել ընտրություններին, արդեն իսկ զավեշտ է, բայց դե մուրաբաների ու փչացած հեռախոսների անսպառ պաշարների տիրակալները, ովքեր պառլամենտական ընտրություններում աննախադեպ քանակի քցոցի արեցին իրենցից ընտրակաշառքներ ակնկալողների նկատմամբ, անգամ այդքանով չեն բավարարվում...
Արդեն քանի օր ա, ինչ ազգիս ԱԽՔ, Սերգո Յերիցյան, Հեղինե Բիշարյան ու այլ անհասկանալի էակներ տված այս քաղաքական միավորը ինչ-որ ակտիվ շարժումերի իմիտացիաներ է անում։
Բանը հասավ նրան, որ ինքը՝ ԱԽՔ Արթուրիկը, սկանդալային հայտարարություններ արեց հեռուստատեսությամբ, որտեղ նա սուր քննադատում է իշխանություններին ու ինչ-որ լուծումներ է առաջարկում Րաֆֆուն։ Ամենածիծաղելին նրա ասածի մեջ այն էր, որ նա գտնում է, որ նոր քաղաքական դեմքեր պետք է գան, կիրթ, գրագետ, իսկ գործող իշխանությունները ձևավորվել են կեղծ ճանապարհով՝ ընտրակաշառքների ու այլ ապօրինությունների կիրառության շնորհիվ...
Ի՜նչ լավ ա, չէ՞։ Մարդ, ում անունն իսկ արդեն կարող է գրանցվել դարձվածաբանական բառարանում՝ Վասակ Սյունու անվան կողքին, որպես դավաճանության ու երկերեսանիության խորհրդանիշ, եկել է ու ուզում է իր էժան պոպուլիզմով մարդկանց գլուխները հարթուկի։ Լավ ա, որ գոնե ֆայմել ա, որ իրանց կուտոկի հին իմբիցիլ դեմքերին չի խցկել ավագանու ցուցակի առաջին հորիզոնականներ, թե չէ կարծում եմ՝ պատմության մեջ կգրանցվեր առաջին դեպքը, երբ ինչ-որ քաղաքական ուժ 0-ից ցածր տոկոս կհավաքեր։ Հիմա հարաբերականորեն հին դեմքերից մենակ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Երիցյանն ա, ով և հավակնում է քաղաքապետի պաշտոնին՝ ՕԵԿ-ի կողմից, իսկ մյուս երկուսը, կարելի է ասել, անհայտ դեմքեր են...
Ամեն դեպքում, կարելի է ակնկալել անզուգական բոցեր Հեղինե Բիշարյանից, ով դրանց մեծ գիտակն է, դե մեկ էլ ավանդական դարձած ՕԵԿ-ական մուտիլովկեքն ու քցոցին։ Միակ հարցն ինձ համար, թե այս անգամ ի՞նչ փչացած ապրանքով են փորձելու մարդկանց քվեները շահեն, թե չէ Արթուրիկի հայտարարություններին սկի իրա միկրոֆոնը չի հավատում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/266033996866863
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել