Մեր հեռուստասերիալային կյանքի արշալույսը ծագեց Իզաուրայից։ Հետո եկավ Մարիանան՝ «Հարուստները նույնպես լաց են լինում» մեքսիկական սերիալից։ Ասում են՝ Մարիանա անունը դրանից տարածվեց մեր երկրում։ Չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ, բայց Մարիանայի դերասանուհին՝ Վերոնիկա Կաստրոն, 90-ականների սկզբին նախանձելի հռչակ ուներ։ Այնքան մեծ հռչակ, որ «Հայաստանի Հանրապետություն» թերթն իր էջերում անդրադառնում էր նրա այցելությանը Մոսկվա։ Շատ չէ, էնպես, մի թեթև՝ փոքրիկ մակագրություն, լուսանկար, իսկ լուսանկարում Վերոնիկան և «Մարիանային երկրպագող սանկտպետերբուրգցի երիտասարդ Անդրեյ Նիկոլաևը», որը լեդի Կաստրոյին տեսնելու բախտ էր ունեցել։

#ՈրոգայթինԲանՉասեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել