168.am-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Մանիլայում ընթացող ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում քննարկել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը:
«Քննարկվել են ՌԴ-ԵՄ հարաբերությունների եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերը, այդ թվում՝ սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները, Լիբիայի եւ Ուկրաինայի իրադրությունը»,-նշել է նախարարությունում: Վերջին անգամ Լավրովը եւ Մոգերինին հանդիպել են հուլիսի սկզբին Բրյուսելում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/08/07/827705.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել