Ներկա ժամանակներում գրեթե անհնար է կանխել հորմոնալ անհավասարակշռությունը, որովհետև մենք ապրում ենք աղտոտված շրջակա միջավայրում:

Թույների պարբերաբար ներգործությունը ազդում է մեր օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների վրա: Լյարդում վնասակար նյութերի բարձր մակարդակը նվազեցնում է հորմոնալ խանգարումների դեմ պայքարող անհրաժեշտ ժամանակահատվածը և էներգիան:

Էնդոկրին քայքայիչ քիմիական նյութերը ամենուր են՝ խմելու ջրից մինչև սովորական օճառը: Այդ նյութերը, հորմոնալ խանգարումներ առաջացնելով, խախտում են էնդոկրին համակարգի ճիշտ գործունեությանը: 

Ինչո՞ւ է անհրաժեշտ հորմոնալ հավասարակշռությունը

Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև դա մի համակարգ է, որը անհրաժեշտ է մեր մարմնին մյուս համակարգերը և գործընթացները կառավարելու համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ թույների ծանրաբեռնվածությունը ամենավատ ազդեցությունն է թողնում էստրոգեն, կորտիզոլ, դիգիդրոտեստոստերոն և վահանաձև գեղձի հորմոնների վրա:

Մի քանի խոսք այդ հորմոնների հավասարակշռության խախտման հետևանքների մասին

Էստրոգեն

Էստրոգենի բարձր մակարդակը կարող է հանգեցնել անցանկալի ախտանիշների՝ որովայնի փքվածություն, անկանոն դաշտանային ցիկլ, անպտղություն և տղամարդկանց մոտ էրեկտիկ ֆունկցիայի խախտում:

Ինսուլին

Այս հորմոնը պատասխանատու է արյան մեջ շաքարի մակարդակի համար: Երբ ինսուլինի մակարդակը բարձր է, օրգանիզմը կարող է այդ հորմոնի հանդեպ հարմարվողականություն դրսևորի, ինչը կարող է հանգեցնել մյուս բոլոր կարևոր հորմոնների անհավասարակշռությանը:

Կորտիզոլ. հայտնի է նաև որպես սթրեսի հորմոն

Կորտիզոլի նվազ կամ ավելի քանակը կարող է օրգանիզմում քաոսի պատճառ դառնալ: Կորտիզոլի մեծ քանակությունը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը, ինչը առաջացնում է հոգնածության զգացում, քաշի ավելացում, երբեմն էլ լյարդի հիվանդություն: Կորտիզոլի անբավարար քանակությունը անառողջ սննդի հանդեպ ձգտում է առաջացնում և թուլացնում իմունային համակարգը:

Վահանաձև գեղձի հորմոն

Այս հորմոնը չափազանց կարևոր է նյութափոխանակության ճիշտ գործընթացի համար: Դրանք կարգավորում են մեր աճի և կալորիաները այրելու արագությունը: Այդ հորմոնի բացակայությունը առաջացնում է հոգնածություն, քաշի ավելացում, չոր, կոտրատովող եղունգներ և մազեր:

Ինչպես կարող է այրող եղինջը օգնել հորմոնների հավասարակշռությանը

Ավելի օգտակար են այրող եղինջի թարմ տերևներն ու արմատները:

 

Հորմոնային ֆոնը կարգավորող ըմպելիք այրող եղինջից

Բաղադրությունը

  • ½ բաժակ եղինջի չորացրած տերևներ. որքան բաց գույնի լինեն տերևները, այնքան լավ
  • 1 լիտր ջուր

Պատրաստման եղանակը

  • Ջուրը հասցրեք եռման աստիճանի: Կես բաժակ ջուրը լցնել եղինջի չորացրած տերևների վրա ապակե տարայի մեջ:
  • Ամուր փակել տարայի կափարիչը և պահել 4-10 ժամ սենյակային ջերմաստիճանում: Ամբողջ օրվա ընթացքում խմել ըմպելիքը:

Այս ըմպելիքը հակացուցված է հղիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել