Բոլորը սպասում են, որ սեպտեմբերին Apple-ը կներկայանա իր նոր iPhone-ներով։
Նոր iPhone-ի մասին բազմաթիվ խոսակցություններ են պտտվում. ասում են, որ այն լինելու է նոր դիզայնով։
Apple-ի վրա այժմ մեծ պատասխանատվություն կա դրված, քանի որ այս տարի լրանում է առաջին iPhone-ի տասնամյակը, ու մարդկանց ակնկալիքներն այս կապակցությամբ բավականին մեծ են։
Սպասվում է, որ Apple-ը կներկայանա երեք iPhone-ներով՝ մեկը՝ նոր դիզայնով, իսկ երկուսը՝ iPhone-ի ու iPhone 7 Plus-ի թարմացումներով։ Սակայն այժմ կենտրոնանանք iPhone 8-ի վրա՝ փորձելով հասկանալ՝ ինչպիսին է այն լինելու։

Նոր iPhone-ն ունենալու է ավելի փոքր շրջանակներ, քան iPhone 7-ինն է, իսկ էկրանն ավելի քիչ էներգիա է ծախսում։

Այսպիսի դիզայնը հնարավորություն կտա ունենալու նույն չափի հեռախոս, սակայն ավելի մեծ էկրանով։

iPhone 8-ը կունենա դիմացի տեսախցիկ՝ 3D մոդելավորման հնարավորությամբ։ Այս տեսախցիկը կօգնի նաև դիմագծերը ճանաչել, որպեսզի փոխարինի Touch ID-ին։

Home կոճակը չի լինի. դրա ֆունկցիաները տեղավորված կլինեն էկրանին։

Հնարավոր է՝ Դուք այլևս ստիպված չլինեք հեռախոսը հոսանքին միացնել՝ լիցքավորելու համար. Apple-ը ստեղծելու է անլար լիցքավորիչներ, բայց խոսակցություններ կան, որ այս լիցքավորիչն առանձին է վաճառվելու։

Խոսակցություններ կան նաև, որ iPhone 8-ը ներկայանալու է միայն սև գույնով։

Որոշ վերլուծաբաններ ասում են, որ այն 1000$-ից պակաս չի արժենա։




