Ճապոնիայի հարավային Կագոսիմա պրեֆեկտուրայում «Նորու» ուժեղ թայֆունի հետևանքով 11 հազար ընտանիք մնացել է առանց լույսի: Այս մասին հաղորդել է տարածքը սպասարկող Kyushu Electric Power էներգետիկ ընկերությունը:

Թայֆունն ուղեկցվել է փոթորկոտ քամիով և անձրևով: Օդերևութաբանների կարծիքով՝ այդպիսի տեղատարափ անձրևներ տեղի են ունենում 50 տարին մեկ: Որոշ շրջաններում քամու ուժգնությունը գերազանցել է վայրկյանում 30 մետրը: Թայֆունը հյուսիս-արևելք է շարժվում շատ դանդաղ, ինչը նշանակում է, որ անբարենպաստ եղանակը կձգվի սովորականից երկար:

Ինչպես սպասվում է, կիրակի օրը թայֆունը կհասնի Կյուսյու կղզի: Ուղղությունը չփոխելու դեպքում երկուշաբթի և երեքշաբթի այն կհասնի ճապոնական Խոնսյու կղզի, «կդիպչի» նաև Տոկիոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել