««Եթե իրենց պարտականությունները չկատարեն, կա՛մ իրենք իրենց կամքով հրաժարական կտան, կա՛մ կազատվեն աշխա­տանքից, երրորդ տարբերակը, որ կառա­վարությունը աչքերը փակի»,- պատասխանելով «Առավոտի» հարցին, թե շափորոշիչները չապահոված մարզպետներին ինչ է սպասվում, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավար­ման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը:
 
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառա­վարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մարզպետների գործու­նեության գնահատման նոր շափորոշիչներ: Այսուհետ մարզպետների աշխատանքը կգ­նահատվի ներգրաված 11 չափորոշիչներով: Այսինքն՝  տարածքային ՀՆԱ-ով, մարզի վարչական տարածքում կատարված ներդ­րումների ծավալով, մարզում աշխատատե­ղերի թվաքանակով, համայնքային բյուջենե­րի սեփական եկամուտներով, համայնք- մասնավոր հատված համագործակցությու­նով, աղբահանության և սանիտարական մաքրումով, մարզում ֆերմերային տնտեսու­թյունների թվաքանակով, մարզի գյուղատն­տեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ, և թե մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ որքան կկազմի աղքա­տության շեմից ցածր գտնվող ընտանիքների թիվը, բացի այդ՝ հաշվի կառնվի դպրոցներում աշակերտ-ուսուցիչ  հարաբերակցությունը նաև. առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակա­րար կշիռը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել