Կարծում եմ՝ Թրամփը խելացի որոշում է կայացրել։ Բախտի բերմամբ Ամերիկայում հայտնված/հայտնվող մարդիկ այդ խելացի և բացառապես իր կենսական-հեռանկարային շահերով առաջնորդվող երկրում շատ օգուտ տալ չեն կարող։ Նոր որոշմամբ առավել ինտելեկտուալները կհամալրեն եղածների շարքերը։ Ավելին՝ մարդիկ հիմա կսկսեն արագորեն անգլերեն սովորել և «հարակից» գիտելիք ձեռք բերել, որպեսզի կարողանան երջանկության քննությունը հանձնել։ Ու կհանձնեն։
Կենցաղային-կարճաժամկետ կտրվածքով հաճախ հաջողություն ունենում են կիսագրագետներն ու «շուստրիները», քիչ մտածող համարձակներն ու կարիերիստները, բայց երկարաժամկետ հաջողությունը ձեռք է բերվում բացառապես ինտելեկտուալների միջոցով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/992533434182907
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել