«Հայաստանի համար ռուսական պաշտպանությունը միշտ գին ունի, և խոշոր հաշվով հակամարտության կար­գավորման հարցում ՌԴ-ի հետաքրքրվածությունը ոչ թե Հայաստանին պաշտպանության տակ առնելու նպատակ ունի, այլ ռուսական ռեժիմի ամրապնդման: Իր որոշումների հիմքում այս գաղափարախոսությունն է դնում Ռուսաս­տանը: Հայաստանը պետք է սա իր մտքում պահի ու ականջին օղ անի»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեց­րեց 1 976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը:
 
Վերլուծաբանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ազդեցություն կարող են հայերի վրա ունենալ Դոնալդ Թրամփի՝ վերջին օրերի նախաձեռնությունները, օրինակ՝ այն, որը վերաբերում է «Գրին քարտ» ստանալու հնարավորությանը: Կոնգ­րեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերագնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը և կսահմանափակի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: Հետաքրքրվեցինք՝ սա խելամի՞տ որոշում է, պարոն Սեթերը փաստեց, որ սա ամերիկյան միգրացիոն քաղաքա­կանությունն է, որի հետ ստիպված է աշխարհը հաշտվել: Այնուհետև նշեց, թե հասկանում է հայերի մտահոգու­թյունը, քանի որ նրանցից շատերի՝ ԱՄՆ մեկնելու հնարավորությունը կարող է սահմանափակվել. «Գիտեմ, որ շատ հայեր բազմաթիվ բարեկամներ ունեն ԱՄՆ-ում, և իրենք էլ ցանկանում են մեկնել: Սակայն պետք է հաշտվել այս իրավիճակի հետ, դա է թելադրում ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը: Այս նախաձեռնության պատճառը նաև այն քվեներն են, որոնք ստացել է Դոնալդ Թրամփը և հիմա պետք է մարդկանց սպասումներն արդարացնի»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:         
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել