Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ակումբի նախագահ Սևան Ասլանյանը, մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի գլխավորությամբ, ինչպես նաև թիմի 22 ֆուտբոլիստները:Ներկայացրեցին նաև թիմի հատուկ մարզաշապիկները, որոնցով էլ«Արցախը» մուտք կգործի Հայաստանի Առաջին խմբի առաջնություն:
Նշենք, որ Արցախ թիմի գլխավոր գործընկերն ու աջակիցն է «Մեգնա» ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհահռչակ Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:Ինչպես նշում է «Մեգնա» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արսեն Մանասյանը, սպորտային նախաձեռնություններին աջակցելն ուխրախուսելը առաջնային է իրենց համար և նմանատիպ նախագծերի առկայությունը կարևոր է նաև հասարակության համար: Նշեց նաև,որ իրենք վստահ են, որ «Արցախ» թիմն ունենալու է բազմաթիվհաջողություններ և իր ուրույն ձեռագիրն է թողնելու հայկականֆուտբոլի զարգացման գործում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/artsakh-football-club/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել